Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Ինչ հիվանդությունների մասին է վկայում քթի ձևը. 1in.am

Ինչ հիվանդությունների մասին է վկայում քթի ձևը. 1in.am

Քիթն արտացոլում է օրգանիզմում տեղի ունեցող գործընթացները և այս կամ այն ախտանիշներով արձագանքում դրանց: Մարդու քիթը մասնակցում է այնպիսի կարևոր գործընթացների, ինչպիսիք են շնչառությունը, հոտառությունը, դիմախաղը: Քթի բարդ կառուցվածքը խստորեն ենթակա է ընթացող գործողություններին, հայտնում է 03info.com-ը:

Տարբեր հիվանդություններ հանգեցնում են քթի արտաքին տեսքի փոփոխության:

Քթի վրա արյունատար անոթների ի հայտ գալը վկայում է զարկերակային բարձր ճնշման, արյան շրջանառության հնարավոր վատացման և երակների բորբոքման մասին:

Եթե քիթն ունի կապտակարմիր գունավորում, պետք է ստուգել զարկերակային ճնշումը: Հնարավոր է՝ այն ցածր է:

Քթանցքերի մոտ՝ մաշկի վրա, պայթած անոթները վկայում են օրգանիզմում լճացած երևույթների մասին:

Հաստացած կամ չափազանց գունատ քթանցքերը բնորոշ են քթի հիվանդությունների դեպքում:

Քթի սպիտակ ծայրը վկաում է արյան շրջանառության խանգարման կամ խոցային հիվանդության մասին:

Քթի պարբերական կամ մշտական կարմրությունը հանդիպում է ստամոքսի քրոնիկ հիվանդությունների դեպքում:

Քթարմատի վրա լայնակի կնճիռը վկայում է վահանաձև գեղձի հիպոֆունկցիայի, իսկ քթի ծայրի հաստացումը՝ ստամոքսի հիպերտրոֆիայի մասին:

Քթարմատի շրջանում նույնիսկ փոքր, աննշան ուռածությունը կարող է վկայել քթի մեջ բորբոքային գործընթացի, այդ թվում՝ պոլիպների առկայության մասին:

Քթի միջնամասի ներքաշվելը կարող է լինել ինչպես վնասվածքի, այնպես էլ միջնապատի վրա թարախակույտի գոյության հետևանք:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. proctudi.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ